Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36)
Կանանց սթրեսային անմիզապահության բուժման մեր փորձը
Բանալի բառեր. սթրեսային անմիզապահություն, TVT ժապավեն, Դրիպտան
Ներածություն. Կանանց անմիզապահության հանդիպման հաճախականությունը բոլոր տարիքային խմբերում հասնում է մինչև 30-35%-ի, ընդ որում ստրեսային անմիզապահությունը (բնորոշվում է որպես մեզի ակամա արտազատում միզապարկից ֆիզիկական ակտվության, հազի, փռշտոցի և այլնի ժամանակ) կազմում է վերոհիշյալի մինչև 49 %-ը: Այն զգալիորեն նվազեցնում է կյանքի որակը և իրավմամբ համարվում է լուրջ սոցիալ բժշկական պրոբլեմ: Անցյալ հարուրամյակում օգտագործվող մեծածավալ տրավմատիկ և հաճախ ոչ էֆֆեկտիվ բաց վիրահատությունները խթան հանդիսացան ավելի քիչ տրավմատիկ և էֆֆեկտիվ վիրահա-տությունների մշակմանը: Վերջին տասնամյակում ստրեսային անմիզապահության բուժման համար ամբողջ աշխարհում լայնորեն օգտագործվում են տարբեր տեսակի սուբուրեթրալ ժապավեններ, որոնք իրավմամբ հանդիսանում են մինիմալ ինվազիվ, բարձր էֆֆեկտիվ միջամտություններ՝ պերիօպերացիոն բարդությունների ցածր հաճախականությամբ և աշխատականության արագ վերականգմամբ: 1996 թ.-ին Ulmsten–ի կողմից ներկայացվեց հեշտոցային ազատ ժապավենը Tension free vaginal tape, որպես ամբուլատոր վիրահատական միջամտություն կանանց ստրեսային անմիզապահության բուժման համար: Այն լայնորեն ներդրվեց ամենօրյա ուրոլոգիական պրակտիկայում: Սակայն տասնամյա միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ կանանց անմիզապահության բուժման էլ ավելի բարձր արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է կոմպլեքս մոտեցում՝ էթիոպաթոգենէտիկ ֆակտորների և միզապարկի կծկողականության խորը վերլուծության շնորհիվ: Սույն հոդվածում քննարկվում և վերլուծվում է մեր կլինիկայում հետազոտված և բուժում ստացած կանանց անմիզապահությամբ 26 հիվանդների տվյալները:
Նյութերը և մեթոդները:
Հիվանդների ընտրությունը - 2006թ. Հունվարից մինչև 2008թ.-ի մայիս մեր կլինիկայում բուժվել և հսկողության տակ են եղել կանանց անմիզապահությամբ 26 հիվանդներ: Հիվանդներից 14-ի մոտ ախտորոշվել է ստրեսային անմիզապահություն, 5 հիվանդի մոտ ախտորոշվել է խառը (ստրեսային + հրամայական (իմպերատիվ)) անմիզապահություն, 7 հիվանդի մոտ հրամայական անմիզապահություն: Հետազոտության մեջ ներառված չեն այն հիվանդները, որոնց անմիզապահությունը ակնհայտորեն պայմանավորված էր կենտրոնական և/կամ պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարումներով(իշեմիկ կամ հեմոռագիկ ինսուլտ, ուռուցքային և տրավմատիկ ախտահարում, ցրված սկլերոզ և այլն): Հետազոտության մեջ ներառված չեն նաև այն հիվանդները, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով չեն բավարարել դիագնոստիկ, բուժական կամ հսկողության լրիվ անհրաժեշտ ծավալը:
Հետազոտումը. Բոլոր հիվանդներին մանրամասն հարցվել է անամնեզը (վիրատություններ կոնքի խոռոչի օրգանների հետ կապված, ուրոլոգիական, գինեկոլոգիական, մանկաբարձական անամնեզ, նյադաբանական անամնեզ, ընդունած դեղորայքներ, վնասակար սովորույթներ, դիետա), լրացվել է ICIQ- SF ( International Consultation on Icontinence questionnare-Short Form) հարցաթերթիկը: Հիվանդները ենթարկվել են ընդհանուր ֆիզիկալ, նյարդաբանական, գինեկոլոգիական և ուրոլոգիական քննության: Նյարդաբանական քննությունը կատարվել է կոնսուլտանտ նյարդաբանի կողմից և իր մեջ ներառել է շեքի շրջանի և ստորին վերջույթների զգացողության, ռեֆլեքսների, ոտնաթաթերի շարժունակության որոշումը: Նյարդաբանական ակնհայտ խանգարումների դեպքում հետագա խորացված հետազոտությունները կատարվել է նյարդաբանական կլինի-կայում: Գինեկոլոգիական քննության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում պրոլապսին, հեշտոցի լորձաթաղանթի ատրոֆիային, կոնքի հատակի մկանների կամային կծկման ընդունակությանը, ծավալային գո-յացությունների առկայությանը: Մշտապես կատարվել է ուղիղ աղիքի մատնային քննություն՝ սֆինկտերի տոնուսի որոշումով:
ՈՒրոլոգիական քննության իր մեջ ներառել է` հրամայական անմիզապահության և ստրեսային անմիզապահության սուբյեկտիվ դիֆֆերենցումը գանգանտներից ելնելով, անմիզապահության մանրակրկիտ անամնեզը, միզարձակության օրագրի լրացումը, օգտագործվող միջադիրների քանակը, հազի կամ ստրեսային տեստը, մնացորդային մեզի որոշումը միզուկային կաթետրով և այպես կոչված ցիստոտոնոմետրիան աչքի հսկողության տակ eyeball cystometry` միզապարկի ծավալի, ակամա կծկումների, միզապարկի կոմպլիանսի որոշում:
Լաբորատոր պարտադիր հետազոտությունները իրենց մեջ ներառել են՝ արյան և մեզի (լեյկոցիտուրիա, գլյուկոզուրիա, պրոտեինուրիա, հեմատուրիա)ընդհանուր և մեզի բակտերիոլոգիական քննությունները:
- Հիվանդները խորացված ուրոդինամիկ քննության(ցիստոտոնոմետրիա, պրոֆիլոմետրիա) ենթարկվել են, երբ
- Ախտորոշումը վերոհիշյալ քննությունների արդյունքում այնուամենայնիվ մնացել է ոչ հստակ
- Նախկինում անմիզապահության հետ կապված ստացել են ոչ արդյունավետ վիրահատական կամ կոնսերվատիվ բուժում
- Երբ գերակշռել է հրամայական անմիզապահության հետ կապված գանգատները, տոտալ անմիզապահության դեպքերում
- Միզարձակության խանգարման նյարդաբանական պատճառների, կոնքի օրգանների ռադիկալ վիրահատությունների, ճառագայթային բուժման, հեմատուրիայի առկայության դեպքում
Հարկ ենք համարում կրկին նշել, որ միզապարկի արտահայտված ակամա կծկումներով (գերակտիվ միզապարկ- overactive bladder), ինչպես նաև այն հիվանդները, որոնց անմիզապահությունը ակնհայտորեն պայմանավորված էր կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարումներով(իշեմիկ կամ հեմոռագիկ ինսուլտ, ուռուցքային և տրավմատիկ ախտահարում, ցրված սկլերոզ և այլն)՝ դետրուզորի հիպերռեֆլեքսիա(Detruzor hyperreflexia) հետագա հետազոտումը և բուժումը իրականացվել է նյարդաբանական կլինիկայում:
Հիվանդների բաժանումը խմբերի և նրանց վարման տակտիկան-, Մաքուրե ստրեսային անմիզապահություն ունեցող 14 հիվանդների մոտ բացակայել կամ նվազագույն աստիճանի են եղել միզապարկի ակամա կծկումները, բացակայել են միզային ինֆեկցիան, հրամայական անմիզապահությունը, հեմատուրիան: Հիվանդների տարիքը տատանվել է 30 –ից մինչև 62 տարեկան(միջինը 51): Վերոհիշյալ խմբում հիվանդները կախված անմիզապահության արտահայտվածության աստիճանից պայմականորեն բաժանվել են 3 ենթախմբի՝ թույլ արտահայտված (անմիզապահությունը նկատվում է ոչ հաճախ քան օրը 2 անգամ, կյանքի որակը տուժած է աննշան կամ չի տուժած բոլորովին, չեն օգտագործում միջադիրներ)- 8 հոգի, միջին արտահայտված (անմիզապահությունը նկատվում է ոչ հաճախ քան օրը 4 անգամ, կյանքի որակը տուժած է զգալիորեն, օգտագործում են ոչ ավել քան 1 միջադիր օրեկան) - 3հոգի, խիստ արտահայտված (անմիզապահությունը նկատվում է ավելի հաճախ քան օրը 4 անգամ, կյանքի որակը տուժած է խիստ արտահայտված, օգտագործում են ավել քան 1 միջադիր օրեկան) - 3 հոգի: Վերջին ենթախմբում ընդգրկված է նաև գրեթե տոտալ անմիզապահությամբ 1 անձ:
ա. Թեթև արտահայտված ստրեսային անմիզապահությամբ բոլոր հիվանդները սկզբում ենթարկվել են կոնսերվատիվ բուժման՝ վարքի, սննդակարգի կարգավորում, կոնքի հատակի մկանների ֆիզիոթերապիա: Կոնսերվատիվ բուժումը բարձր էֆֆեկտիվություն է ունեցել 8 հիվանդներից 6-ի մոտ: Մնացած 2 հիվանդների մոտ այն ունեցել է թույլ արտահայտված ժամանակավոր էֆֆեկտիվություն և 1-ի մոտ կատարվել է TVT: Հետվիրահատական հսկողության գրեթե 1,5 տարվա ընթացքում նա եղել է բացարձակապես չոր:
Միջին արտահայտվածություն և խիստ արտահայտվածության անմիզապահությամբ բոլոր հիվանդներին կատարվել է TVT, ընդ որում 2 Հիվանդի միաժամանակ կատարվել է առաջնային կոլպոռաֆիա:
բ. Միջին արտահայտվածություն անմիզապահությամբ բոլոր հիվանդները հետվիրահատական հսկողության գրեթե 2,5 տարվա ընթացքում եղել են բացարձակապես չոր, 1 հիվանդի մոտ նկատվել է թույլ արտահայտված անմիզապահություն:
գ. Խիստ արտահայտվածության անմիզապահությամբ 3 հիվանդներից 2 –ը հետվիրահատական հսկողության գրեթե 2,5 տարվա ընթացքում նրանք եղել են բացարձակապես կամ գրեթե չոր: Տոտալ անմիզապահությամբ հիվանդի մոտ TVT վիրահատությունից հետո էական բարելավվում չնկատվեց, հետագայում կատարվեց կոլպոսուսպենզիա ըստ Burchi: Հիվանդի մոտ նկատվեց զգալի բարելավվում:
Խառը(ստրեսային + հրամայական) անմիզապահություն ունեցող 5 հիվանդների մոտ գրեթե հավասարապես արտահայտված են եղել վերոհիշյալ 2 կոմպոնենտները, ընդ որում վերոհիշյալ խմբից 3-ի մոտ առկա է եղել արտահայտված միզային ինֆեկցիա: Վերոհիշյալ անձիք ստացել են համապատասխան հակաբակտերիալ բուժում և արդյունքում 1 հիվանդի մոտ նկատվել է զգալի բարելավվում: Մյուս 2 հիվանդի մոտ բուժումից հետո սկսել է գերակշռել արտահայտված ստրեսային անմիզապահությունը: Նշված անձանց կատարվել է TVT. Հետվիրահատական հսկողության գրեթե 1,5 տարվա ընթացքում նրանք եղել են բացարձա-կապես չոր:
Մաքուր հրամայական անմիզապահություն ունեցող 7 հիվանդներից 5 –ի մոտ մոտ առկա է եղել արտահայտված միզային ինֆեկցիա: Վերոհիշյալ անձիք նույնպես ստացել են համապատասխան հակաբակ-տերիալ բուժում և արդյունքում 3 հիվանդի մոտ նկատվել է զգալի բարելավվում: Վերոհիշյալ ենթախմբից մնացած 4 hոգին ստացել են Դրիպտան 5մգ, օրը երկու անգամ: Համապատասխան բուժումից հետո մաքուր հրամայական անմիզապահություն ունեցող 7 հիվանդներից 6 –ի մոտ նկատվել է զգալի բարելավվում՝ լրիվ չոր կամ համարյա չոր: 1 հիվանդի մոտ շարունակել է միջին արտահայտված անմիզապահությունը: Հետագա ցիստոտոնոմետրիկ քննությամբ հաստատվեց, որ այս դեպքում առկա են միզապարկի արտահայտված ոչ կամային կծկումները՝ overactive bladder.
TVT վիրահատության համառոտ տեխնիկան. Բոլոր հիվանդների մոտ վիրահատությունը կատարվել է սպինալ ցավազրկման տակ, ինչը հնարավորություն է տալիս վիրահատության ընթացքում կատարել հազային փորձ և հնարավորինս խուսափել հիպերկորեկցիայից: Վիրահատության ընթացքում ինտրոդյուսերները օպերատորի նախընտրությունից ելնելով անցկացվել են ոչ թե ստանդարտ ներքևից վերև, այլ վերևից ներքև մեթոդով: Վիրահատության և՜ ոչ մի դեպքում չի նկատվել միզապարկի ամբողջականության խախտում, նկատելի արյունահոսություն: Վիրահատությունից հետո հիվանդները ստացիոնարից դուրս են գրվել հաջորդ օրը բացառությամբ երկու հիվանդի, որոնց կապված արտահայտված դժվարամիզության հետ տեղադրվել է միզուկային կաթետր: Նշված հիվանդների մոտ միզարձակությունը ամբողջ ծավալով վերականգնվել է ամբողջ ծավալով վերականգնվել է մեկ օրից և նրանք ստացիոնարից դուրս են գրվել վիրահատությունից երկու օր հետո:
Վիրահատությունների 9 դեպքից 1-ում օգտագործվել է Cook ֆիրմայի կողմից հատուկ այդ նպատակով արտադրված TvT ժապավեններ: Մնացած 8 դեպքերում օգտագործվել է այդ նպատակին հարմարեցված պրոլենային թաղանթ, որը օգտագործվում է ճողվածքների պլաստիկայի ժամանակ: Վերջինիս նախընտրելու միակ պատճառը դա գնային զգալի տարբերութոյւնն է` Cook ֆիրմայի օրիգինալի արժեքը կազմում է մոտ 1200, հարմարեցված ժապավենը 10€: Չնայած վերջինիս օգտագործմամբ վիրահատություններ կատարվում են նաև այնպիսի զարգացած երկրներում ինչպիսիք են օր. Գերմանիան(Frede T. et all. Cost-effective modification of the Tension-free Vaginal Slings: Technique and results. European Urology Supplements, Vol 2, No 1, N 771, 2003), օգտա-գործելով հարմար առիթը կոչ ենք անում պատկան ֆիրմաներին վերանայել իրենց գնային քաղաքականությունը մեր տարածաշրջանում: Գտնում ենք, որ այդ դեպքում զգալիորեն կբարձրանա և՜ հիվանդի, և՜ վիրաբույժի վստահությունը TVT վիրահատության էֆֆեկտիվության նկատմամբ:
Բուժման էֆֆեկտիվության որոշումը-Լրիվ լավացումը գնահատվել է օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշներով: Օբյեկտիվորեն էֆֆեկտիվությունը գնահատվել է International Continence Society-ի մեկ ժամյա միջադիրային տեստի օգնությամբ` այն դեպքում, երբ տամպոնի քաշը օգտագործելուց հետո նախնական քաշին չի գերազանցել 2 գրամից ավել, ապա դիտվել է, որ մեզի արտահոսք բացարձակապես չկա: Սուբյեկտիվորեն լավացումը գնահատվել է ICS-SF հարցաթերթիկի օգնությամբ:
Արդյունքները և դրանց քննարկումը:
Այսպիսով TVT վիրահաության են ենթարկվել ընդհանուր առմամբ 9 հիվանդ` 1 –ը թեթև արտահայտված ստրեսային անմիզապահությամբ, 3 հիվանդ` միջին արտահայտված ստրեսային անմիզապահությամբ, 3–ը` խիստ արտահայտված ստրեսային և 2 –ը խառը անմիզապահությամբ: Ի սկզբանե վիրահատությունը էֆֆեկտիվ չի եղել տոտալ անմիզապահությամբ 1 հիվանդի մոտ, հետագայում կատարվեց կոլպոսուսպենզիա ըստ Burchi: Մնացած 8 դեպքերում հիվանդները հսկողության միջինը 20,4 ամսվա (3-ից 29 ամիս) ընթացքում եղել են բացարձակապես կամ գրեթե չոր: 2 հիվանդի մոտ նկատվել է միզապարկի ակամա կծկումներ, ինչը և բերել է թույլ արտահայտված անմիզապահության` անկախ ստրեսային ֆակտորներից: Նշված հիվանդները ստացել են Դրիպտան 5 մգ, օրը երկու անգամ: Համապատասխան բուժումից հետո բոլորի մոտ նկատվել է զգալի բարելավվում` լրիվ չոր կամ համարյա չոր:
Աղյուսակ 1
Անմիզապահության տեսակը |
մաքուր ստրեսային |
խառը |
||
թույլ |
միջին |
ծանր |
||
Հիվանդների քանակը |
1 |
3 |
3 |
2 |
Լրիվ չոր հիվանդների քանակը վիրահատությունից հետո |
1 |
2 |
1 |
2 |
Թույլ արտահաայտված անմիզապահություն ունեցող հիվանդների քանակը վիրահատությունից հետո |
0 |
1 |
1 |
|
Արտահայտված և խիստ արտահայտված անմիզապահություն ունեցող հիվանդների քանակը վիրահատությունից հետո |
|
|
1 |
|
Հետվիրահատական շրջանում Դրիպտան ստացած հիվանդների քանակը |
|
1 |
1 |
1 |
Փաստորեն 9 վիրահատված հիվանդից 7- ի մոտ հետվիրահատական հսկողության միջինը 20 ամսում նկատվել է օբյեկտիվ լրիվ առողջացում (77.7%). Սուբյեկտիվ առողջացում 8-ի մոտ(88,8%): Մեկ հիվանդի մոտ վիրահատությունը եղել է ոչ էֆֆեկտիվ: Հետագայում կատարվել է կոլպոսուսպենզիա ըստ Burch-ի, նկատվել է զգալի բարելավվում: Ներվիրահատական բարդություններ չեն հանդիպել: Հետվիրահատական շրջանում առաջին օրը 2 հիվանդի մոտ նկատվել է արտահայտված դժվարամիզության, որը լրիվ կարգավորվել է 1-օրյա կատետերիզացիայից հետո: Հետվիրահատական հսկողուղության ընթացքում հիվանդներից 1-ի մոտ պահ-պանվել է թույլ արտահայտված դժվարամիզություն, սակայն մնացորդային մեզ չի հայտնաբերվել: Բոլոր հիվանդները ստացիոնարից դուրս են գրվել վիրահատությունից մեկ կամ երկու օր հետո և իրենց առօրյա ակտիվությանն են վերադարձել 3-5 օր հետո:
Conflicts of interest- հեղինակներից ոչ ոք ֆինանսական կամ որևէ այլ տեսակի պարտավորվածություն չունի որևէ կազմակերպության նկատմամբ, ինչը որևէ կերպ կկարողանար ազդել հոդվածի բովանդակության վրա:
Գրականություն
- Г. Херт- Оперативная Урогинекология-2003.
- Female Urology- EAU Update Series, vol. 1 No 3 (pp 119- 186) ISSN Septmber 2003.
- Frede T. et all. Cost-effective modification of the Tension-free Vaginal Slings: Technique and results. European Urology Supplements, Vol. 2, No 1, N 771, 2003.
- Guidelines on Urinary Incontinence- J Thuroff et all- European Association of Urology 2007.
- Ulmsten U., Falconer C., Johnson P. et all- A multicenter study of Tension Free Vaginal Tape (TVT) for surgical treatment of stress urinary incontinence Int. Urogynecol. J. 1995, Vol. 6, P 22.
Կարդացեք նաև
Բանալի բառեր. հեռահար քարափշրում, Siemens modularis variostar, կրունկոսկրի խիթ, բուժման էֆֆեկտիվություն
Ներածություն: 1980 ականների սկզբից, երբ էքսրակորպորալ քարափշրումը ներդըրվեց կլինիկա այն շատ արագ համընդհանուր տարածում գտավ և ըստ էության հեղաշրջում իրականացրեց միզաքարային հիվանդության բուժման գործում...
Բանալի բառեր. միզապարկի քաղցկեղ, տրանսուրեթրալ մասնահատում, ճառագայթաբուժում
Միզապարկի քաղցկեղը (ՄՔ) չարորակ ուռուցքների ընդհանուր կառուցվածքում կազմում է մոտ 4%, իսկ հանդիպման հաճախականությամբ զբաղեցնում է 5-րդ տեղը տղամարդկանց և 11-րդ տեղը` կանանց մոտ [1,2,6]...
Բանալի բառեր. շագանակագեղձ, քաղցկեղ
Ներածություն
Գորշ սանդղակով տրանսռեկտալ ուլտրաձայնային հետազոտությամբ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հնարավորությունները սահմանափակ են...
Բանալի բառեր. շագանակագեղձ, պրոստատէկտոմիա
Ներածություն. Հայտնի է, որ արմատական պրոստատէկտոմիայից հետո հիվանդներին անհրաժեշտ է կատարել PSA-ի ցուցանիշի դինամիկ հսկողություն և մատնային ռեկտալ քննություն...
Բանալի բառեր. հիստերէկտոմիա, արգանդի միոմա, արգանդի էքստիրպացիա, դաշտանադադար, կյանքի որակ
Աշխարհի շատ երկրներում հիստերէկտոմիան հանդիսանում է առավել տարածված գինեկոլոգիական վիրահատություններից մեկը: Այս վիրահատությունը առավել հաճախ...
Բանալի բառեր. ակամա կծկումներ, միզապարկի գելակտիվություն
Միզապարկի գերակտիվությունը (ԳՄՊ) հաճախ հանդիպող հիվանդություն է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում: Հիվանդության ախտանիշները սեռից անկախ միանման են...
Բանալի բառեր. անմիզապահություն, գերակտիվ միզապարկ
Գերակտիվ միզապարկի (ԳՄ) հիմնական ախտանիշներն են համարվում հաճախացած միզարձակությունը, միզարձակության իմպերատիվ ճիգերը և ուրգենտ անմիզապահությունը...
Բանալի բառեր. առնանդամի քաղցկեղ, օժանդակ ճառագայթաբուժում, կանխարգելիչ լիմֆադենէկտոմիա, ապրելիության ցուցանիշներ
Ինչպես հայտնի է, առնանդամի քաղցկեղով հիվանդների ապրելիությունը պայմանավորող կարևոր կանխորոշիչ գործոններից է շրջանային ավշահանգույցների վիճակը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն